ԻԻՀ բանակի ՀՕՊ ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիրեզա Սաբահի-Ֆարդը հայտնել է գործողության հեռահար շառավիղ ունեցող ռազմական սարքավորում արտադրելու մտադրության մասին, գրում է Mehr-ը։
«Ենթադրյալ սպառնալիքների եւ հնարավոր խնդիրների հետ կապված՝ այս տարի օրակարգում է ժամանակակից ռադարների, հրթիռների եւ մեծ հեռահարության անօդաչուների արտադրությունը»,-ասել է նա։
Նա նաեւ նշել է, որ օդային սահմանների ներկայիս «լիարժեք վերահսկողությունը» վկայում է մանրակրկիտ մոնիթորինգի մասին։





























