ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների մեղադրանքները ծիծաղելի են: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում ասել է այդ կառույցում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակների այն մեղադրանքին, թե «հայկական պատվիրակությունը չի արտահայտում Հայաստանի ընդդիմության կարծիքը», ինչպես նաեւ ընդհանուր առմամբ, Հայաստանին ուղղված քննադատությունը` «օկուպացված տարածքների» մասին:

Արմեն Ռուստամյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայկական պատվիրակության կազմում, հակառակը, կան ընդդիմադիր պատգամավորներ: «Իմ ադրբեջանցի գործընկերների մեղադրանքները պարզապես ծիծաղելի են»,- նշել է նա: