Մոսկվան կպաշտպանի Բաքվի թեկնածությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու հարցում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, Մոսկվայում, ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի ժամանակավոր անդամության հարցին անդրադառնալով, նա նշել է, որ իր համար դժվար է որոշակիորեն մեկնաբանել իրավիճակը:
«Մենք գնահատում եւ հասկանում ենք Ադրբեջանի համար այդ հարցի կարեւորությունը եւ կձգտենք, որ այդ հարցում բարեհաջող որոշում ընդունվի եւ բավարարի ադրբեջանական կողմին»,- ասել է Լուկաշեւիչը:




























