Թուրքմենստանում տեղի է ունեցել երկրի նախկին ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, ներկայիս նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հոր անունը կրող Արկադաղ նոր քաղաքի բացման արարողությունը, հայտնում է Informburo.kz-ը՝ հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը։
Բացման արարողությունը տեղի է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ծննդյան օրը։ Արկադագը («Պաշտպան») Թուրքմենստանի երկրորդ նախագահի կոչումն է, որը նրան շնորհվել է պետության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո։
Սերդար Բերդիմուհամեդովը քաղաքի գլխավոր հրապարակում պետական դրոշի բարձրացման արարողություն է անցկացրել։ Այնուհետեւ նախագահը, երկրի կառավարության անդամները եւ օտարերկրյա հյուրերը ծանոթացել են կառուցված մասնագիտացված օբյեկտների եւ բնակելի շենքերի առանձնահատկություններին։
Հրապարակում տեղադրվել է նաև Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովի նախաձեռնությամբ կառուցված քանդակագործական կոմպոզիցիա՝ «երկնային» ձիերի հանդեպ մարդկանց սիրո խորհրդանիշը։
Նախկինում հաղորդվում էր, որ քաղաքի կառուցման վրա ծախսվել է գրեթե 5 մլրդ դոլար։
Արկադաղ քաղաքը հիմնադրվել է «Խելացի քաղաք» հայեցակարգով։ Նշվում է, որ քաղաքում բնակելի շենքերը նույնպես կառուցվել են «խելացի» համակարգով։
Արկադաղում գործարկվել է 4G սարքերի հավաքածու՝ բջջային կապի բարձր որակ ապահովելու համար։





























