Տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահհրամանյանը լուսանկար է հրապարակել օրերս  հակառակորդի թիրախում հայտնված Ճանկաթաղ գյուղից եւ գրառում կատարել:

«Գյուղում բոլորն անհանգիստ են, հարցերն էլ շատ են․․․ Նախանցած գիշեր Ճանկաթաղում և մոտակա գյուղերում կրկին զգացել էին այն ինչ զգացել են 2020թ․սեպտեմբերի 27-ի առավոտյան։

9 տարեկան Արթուրը երազանք ունի՝ դառնալ Մեսսիի պես հայտնի ֆուտբոլիստ։ Բայց ասում է, որ նախ պետք է Արցախը պահել»,- գրել է նա։