Իտալական Greenyl սթարթափը թողարկել է երաժշտական ​​սկավառակներ առանց թունավոր պոլիվինիլքլորիդից պլաստիկի (PVC): Այն փոխարինվել  է վերամշակվող պոլիմերով։ Էկոլոգիապես մաքուր սկավառակները հետագայում կդառնան երկրորդային հումք, մինչդեռ սովորականները հիմնականում այրում են, գրում է «Եվրոպուլսը»-ը։

«Կանաչ» սկավառակների արտադրությունը 80 տոկոսով աշխատում է արեւային էներգիայով։ Էկոլոգիապես մաքուր սկավառակն արժե 25-30 եվրո՝ նույնքան, որքան սովորականը։

Հետագայում սթարթափը նախատեսում է սկավառակներ պատրաստել օվկիանոսից հավաքված պլաստիկից։

Greenyl-ը հաշվարկել է՝ 2022 թվականին աշխարհում թողարկվել է 180 միլիոն սկավառակ։ Արտադրման հետեւանքով առաջացող ջերմոցային գազերի  արտանետումները փոխհատուցելու համար  անհրաժեշտ է տարեկան վեց միլիոն ծառ տնկել: