Հոնկոնգում չինացի գիտնականները բակտերիալ ցելյուլոզայից կենսաքայքայվող ուտելի պլաստիկ են ստեղծել։

Տեխնոլոգիայի հեղինակները Տո Նգային է եւ նրա գործընկերները Հոնկոնգի  համալսարանից։

Նոր նյութը ստեղծվել է բակտերիալ ցելյուլոզայից՝ օրգանական միացություն, որը ստացվում է բակտերիաների որոշ տեսակներից։

Գիտնականների խոսքով՝ նման պլաստիկն ունի զգալի ամրություն։ Ի տարբերություն ցելյուլոզայի, որը ստացվում է բույսերից, բակտերիալ բիոպոլիմերը չի պահանջում ո՛չ ծառահատում, ո՛չ գյուղատնտեսական մշակաբույսերի կուլտիվացիա։

Հետազոտությունը ցույց է տվել, որ նոր բիոպլաստիկը կարող է ամբողջությամբ քայքայվել 1-2   ամսվա ընթացքում։

«Նյութը ամբողջությամբ ուտելի է, ինչն այն անվտանգ է դարձնում կրիաների եւ այլ ծովային կենդանիերի կողմից կիրառման համար»,-պատմել են ուսումասիրության հեղինակները։