Վրաստանը ցույց է տվել, որ ունակ է արդյունավետ միջնորդ հանդիսանալ հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ անհրաժեշտության դեպքում միանալ գործընթացին։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Երկու տարի առաջ առաջին կոնկրետ արդյունքները գրանցեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփումներում։ Այդ ժամանակ ես անձամբ էի մասնակցում։ Եվ այդ միջնորդի դերն ավարտվեց կոնկրետ արդյունքով»,-ասել է նա։

«Ուզում եմ եւս մեկ անգամ հրապարակավ հաստատել մեր պատրաստակամությունը՝ միանալու երկու երկրների, մեր բարեկամների միջեւ գործընթացին։ Դա շատ կարեւոր ուղղություն է»,-հավելել Ղարիբաշվիլին։

2021 թվականի հունիսին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանն ազատ արձակեց 15 հայ գերիների, իսկ Հայաստանն ադրբեջանական կողմին փոխանցեց ականապատ դաշտերի քարտեզները։