ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը գաղտնի այց է կատարել Ուկրաինա այս տարվա սկզբին։ Ուկրաինացի պաշտոնյաները բացահայտել են Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների վերադարձի հարցով ամբիցիոզ ռազմավարությունը, գրում է WSJ-ը։

Բեռնսի ուղեւորությունը, որի մասին ավելի վաղ չի հաղորդվել, ներառել է հանիդպում նախագահ Զելենսկիի եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այցը տեղի է ունեցել կոնֆլիկտի կրիտիկական շրջանում, երբ ուկրաինական զորքերը փորձում էին առավելություն ստանալ։

«Բեռնսը վերջերս այցելել է Ուկրաինա, ինչպես եւ նախկինում՝ ավելի քան մեկ տարի առաջ Ռուսաստանի կողմից ագրեսիայից հետո»,-թերթը մեջբերում է անանունության պայմաններով զրուցած ամերիկացի պաշտոնյայի խոսքը։

Այցի նպատակն էր հաստատել Բայդենի վարչակազմի պատրաստակամությունը՝ հետախուզական տեղեկատվության փոխանակման շուրջ, որը կօգներ Ուկրաինային պաշտպանել ինքն իրեն, նշել է պաշտոնյան։