ԵՄ-ում Իսպանիայի նախագահությունը սկսվել է Ուկրաինա վարչապետ Պեդրո Սանչեսի այցից, գրում է АP-ը։
Սանչեսը Կիեւ այցի ժամանակ կընդգծի Ուկրաինային աջակցությունը։
Իսպանիայի կառավարությունը հայտնել է, որ Սանչեսը ելույթ կունենա Ուկրաինայի խորհրդարանում, ապա կհանդիպի նախագահ Զելենսկիի հետ։
Սա Սանչեսի արդեն երրորդ այցն է Կիեւ՝ անցած տարի փետրվարին Ուկրաիան ռուսական զորքերի ներխուժումից ի վեր։





























