Եվրոպա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 30-ին Նիդերլանդներում հանդիպել եմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Հանդիպման առանցքում Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը և մեր անելիքներն էին»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում: