Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) սովորել է հետեւել Telegram, WhatsApp եւ Signal մեսենջերների օգտատերերի ակտիվությանը, գրում է NYT-ը։

Փաստաթղթերում նկարագրված ծրագրերից մեկը, որին ծանոթացել են NYT-ի լրագրողները, կարող է որոշել, թե երբ են մարդիկ ձայնային զանգեր կատարում կամ ֆայլեր ուղարկում գաղտնագրված հավելվածներում, ինչպիսիք են Telegram-ը, Signal-ը եւ WhatsApp-ը::

Թերթի նկարագրության համաձայն, դա հեշտ օգտագործման ծրագիր է, որն ուղղակիորեն միանում է հեռահաղորդակցության ենթակառուցվածքին: NYT-ում պնդում են, որ ծրագրային ապահովման մասին հարյուրավոր ֆայլեր են ստացել այն անձից, ով մուտք է ունեցել ներքին ձայնագրություններ։

Հոդվածում նաեւ նշվում է, որ մեկ այլ ծրագրակազմ կարող է հավաքել գաղտնաբառեր, որոնք մուտքագրվում են չծածկագրված կայքերում։