Իրանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) անդամակցությունը որպես լիիրավ անդամ կբխի ներգրավված բոլոր կողմերի շահերից, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, փոխանցում է Fars-ը։

«Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին բխում է երկու կողմերի շահերից՝ և՛ Իրանի, և՛ կազմակերպության և նրա անդամների... Այս դրական զարգացումը կարող է ամրապնդել ՇՀԿ-ի արժեքը՝ որպես կարևոր տարածաշրջանային կազմակերպություն: Այս փոփոխությունը կբխի բոլոր անդամ երկրների շահերից և կուժեղացնի ռեգիոնալիզմի գործընթացը»,- ասել է Քանաանին։