ԵԱՀԿ Մինսկի խումբը չի դադարել, եթե ապագայում հնարավորություն լինի կառուցողաբար աշխատել, ապա Միացյալ Նահանգները դեմ չէ դրան: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
«Միացյալ Նահանգները փորձում է գտնել ուղիները եւ կազմակերպություններ, որոնցում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն սկիզբ առած քննարկումները հնարավոր կլինեն առաջ տանել եւ վերջնարդյունքի հասցնել: Դժբախտաբար, Ռուսաստանն Ուկրաինայում իր ագրեսից գործողությունների պատճառով հանդես չի եկել որպես լավ գործընկեր, ուստի մենք աշխատում ենք մեր վստահելի գործընկերների հետ: Մինսկի խումբը չի դադարել, եթե ապագայում հնարավորություն լինի կառուցողաբար աշխատել Մինսկի խմբի շրջանակում, ապա Միացյալ Նահանգները դեմ չէ դրան, մենք կդիտարկենք դա»,- ընդգծել է դեսպանը:





























