Հարցվողների մոտ կեսը (46 տոկոս) կարծում է, որ քննադատությունը պաշտպանության նախարարության հասցեին «Վագներ» ՄՌԿ հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից, որը խռովություն էր կազմակերպել հունիսի 23-24-ին, հիմնավորված էր։
Պաշտպանության նախարարության քննադատությունը չհիմնավորված է համարել հարցվողների մեկ երրորդը։ Այս մասին նշվել է «Լեւադա-կենտրոնի» հաշվետվությունում, որը կազմվել է ըստ հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 1-ն անցկացված սոցհարցման արդյունքների։
Հետազոտության հեղինակների տվյալներով՝ «Վագներ» ՄՌԿ խռովությունը չի անդրադարձել Ռուսաստանի նախագահի վարկանիշների վրա, բայց հանգեցրել է Սերգեյ Շոյգուի հանրային աջակցության նվազմանը։ Պրիգոժինի հանդեպ վերաբերմունքը կտրուկ վատացել է, եւ հիմա նրան աջակցում է միայն Ռուսաստանի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացի։ Հարցումը, որն իրականացրել էր «Լեւադա-կենտրոնը» հունիսի 22-29-ին, ցույց էր տվել, որ Պրիգոժինի հանդեպ դրական վերաբերմունք ուներ հարցվողների 58 տոկոսը։





























