Իրանը շուտով կդառնա ռադիոդեղագործական դեղերի արտահանման եւ արտադրության կենտրոն։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։

Նրա խոսքով՝ վերջին 16 ամիսների ընթացքում Իրանը դրական քայլեր է ձեռնարկել տարբեր ոլորտների, այդ թվում՝ բժշկության եւ գյուղատնտեսության ոլորտում պլազմային տեխնոլոգիաների եւ ռադիացիոն տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Նա նշել է, որ երկիրն այժմ կարող է բարձրորակ ծանր ջուր արտադրել եւ այդ առումով աշխարհում լավ կարգավիճակ է ձեռք բերել։