Նիդեռլանդներում 2024 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ կարգելվեն բջջային հեռախոսները, պլանշետները և խելացի ժամացույցները, հայտարարել է Նիդեռլանդների կառավարությունը, հաղորդում է Reuters-ը։

Այս լուծման նպատակը դասերի ժամանակ շեղումները սահմանափակելն է:

Սարքերը կթույլատրվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ թվային հմտությունների դասերի ժամանակ, բժշկական պատճառներով կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Չնայած այն հանգամանքին, որ բջջային հեռախոսները դարձել են մեր կյանքի մի մասը, դրանք դասասենյակում տեղ չունեն», - ասվում է Նիդեռլանդների կրթության նախարար Ռոբերթ Դեյկգրաֆի հայտարարության մեջ: