Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ադրբեջան։

Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հրավերով Հաքան Ֆիդանը կմասնակցի Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարների հանդիպմանը, որը կկայանա Բաքվում հուլիսի 5-6-ը։