Հուլիսի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, Իլհամ Ալիեւը պատմել է այն գործընթացների մասին, որոնք ուղղված են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ անվտանգության ապահովմանը։ «Հանդիպման ժամանակ նշվել է ադրբեջանա-թուրքական բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների հաջող զարգացումը բոլոր ոլորտներում՝ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների, «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի հիման վրա, ընդգծվել է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան միշտ միմյանց կողքին են»,- մեջբերել են ԶԼՄ-ները։




























