«ԱրմենՏել» ընկերությունը պարգեւատրել է ESWC կիբեռխաղերի տարածաշրջանային առաջնության հաղթողներին:

«ԱրմենՏելը», Edge Gaming ընկերության հետ համատեղ հայտարարել է ESWC գավաթ ընտրական փուլի արդյունքների մասին: Beeline Cyber ազգային առաջնության ընտրական փուլը, որին մասնակցում էին ավելի  քան 70 պրոֆեսիոնալ մարզիկներ FIFA 11, PES 2011, Call of Duty: ModernWarFare2, Counter-Strike 1.6 խաղային մարզաձեւերում, կայացել է Երեւանում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ յուրաքանչյուր անվանակարգի հաղթողներն ստացել են դրամական պարգեւներ, իսկ ՖԻՖԱ-11 մարզաձեւի հաղթողներ Կարեն Ծովինարովը, Լեւոն Սաքեյանը եւ Արթուր Առաքելյանը հնարավորություն կունենան ներկայացնելու Հայաստանը ESWC-ի քառորդ եզրափակիչում, որն այս տարի կանցկացվի Ֆրանսիայում:

«Համակարգչային սպորտը ավելին է քան խաղը, եւ ավելին է քան պարզապես ժամանց անցկացնելը: Այստեղ ձեւավովորվում է համախմբված թիմ, փոխըմբռվածություն եւ թիմային ոգի: Մրցույթի  հաղթողներից մենք անկնլալում ենք հաղթանակ եվրոպական մրցաշարում»,- նշել է «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«ESWC ոճում կիբեռմրցաշարի ընտրական փուլի անցկացումը մեծ իրադարձություն է մեր երկրի խաղացողների համար: Հայ մարզիկների համար դա ոչ միայն լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն է, այլ յուրահատուկ մի մրցաշար, որը թույլ է տալիս հետագայում հանդես գալ համաշխարհային ասպարեզում: Մենք ուրախ ենք տեսնել նրանց խանդավառությունը եւ հետագայում նույնպես կաջակցենք նրանց»,-նշել է Edge Gaming ընկերության ներկայացուցիչ Անահիտ Գրիգորյանը:

Beeline Cyber ազգային առաջնության խաղային բոլոր անվանակարգերում առաջին տեղ գրավածները հրավիրվեցին ընկերություն` շրջայց կատարելու «ԱրմենՏել» ընկերության հաճախորդների սպասարկման կենտրոնում:

The Electronic Sports World Cup – համակարգչային խաղերի համաշխարհային հեղինակավոր առաջնություն է: Իր նշանակությամբ ESWC գավաթը զիջում է միայն WCG գավաթին: Մրցումներն անցկացվում են 2003 թվականից: 2011-ի հնգօրյա առաջնությունը կանցկացվի Փարիզի Դիսնեյլենդում: 6000 քմ ընդհանուր տարածք զբաղեցնող խաղային տաղավարում իրենց հմտությունները կցուցադրեն ավելի քան 600 մարզիկ: Առաջնության խաղերին այցելում են շուրջ 5000 հանդիսատես, իսկ միջոցառումը լուսաբանում են առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 500 թղթակից: 2010 թվականի ESWC առաջնության մրցանակային ֆոնդը կազմել է 213 500 ԱՄՆ դոլար: