«Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը Բելառուսում չէ, նա Պետերբուրգում է, հինգշաբթի լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ինչ վերաբերում է Եվգենի Պրիգոժինին, նա Պիտերում է... Որտե՞ղ է նա այսօր առավոտյան։ Գուցե առավոտվանից Մոսկվա է գնացել...»,- Լուկաշենկոյին մեջբերել է «Sputnik» գործակալությունը։
«Որքանով որ այսօր առավոտվա դրությամբ ես տեղեկացված եմ, «Վագներ» ՄՌԿ մարտիկներն իրենց ճամբարներում են։ Մշտական ճամբարներում, որտեղ գտնվել են ճակատից դուրս գալուց հետո՝ վերականգնման համար»,- ասել է Լուկաշենկոն։ Նա, միեւնույն ժամանակ, Բելառուսի համար վտանգ չի տեսնում, եթե ՄՌԿ մարտիկները տեղակայվեն երկրում։





























