Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց միջադեպը, երբ արդեն նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթի գործի քննության ընթացքում կարգադրիչները թույլ չէին տվել լրագրողներին ներկա գտնվել նիստին՝ պատճառաբանելով, որ դահլիճում տեղ չկա։
«Լրագրողների աշխատանքը պետք է լինի երաշխավորված պետական մարմիններում։ Ես չեմ խոսի ԲԴԽ-ի մասին, որովհետեւ խոսքը դատական վարույթի մասին է, եւ մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող է խնդրահարույց իրավիճակ ձեւավորվել։ Պետք է լինի հստակ կանոնակարգ, որը կուղղի լրագրողների եւ քաղաքացիների ներկայացվածության պրոցեսը։ Մենք հիմա միջազգային չափանիշների ուսումնասիրություն ենք իրականացնում։ Պետք է լինեն կանոններ, որոնք կապահովեն, որ եթե օրինակ նիստերի դահլիճում չկա վայր, ինչ ձեւ պետք է որոշվի, թե որ լրագրողն իրավունք ունի մուտք գործելու նիստերի դահլիճ»,- նշեց նա։











