Նախագահ Վլադիմիր Զելենսկու և Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի հանդիպումից հետո Սոֆիայում ստորագրվել է Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրման վերաբերյալ համատեղ հռչակագիր։

Բուլղարիան դարձել է 22-րդ երկիրը, որի հետ Ուկրաինան պաշտոնականացրել է Դաշինքին անդամակցելու հարցում աջակցությունը, Facebook-ում գրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։

«Բուլղարական կողմը ողջունում է Ուկրաինայի նշանակալի ձեռքբերումները եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին առաջխաղացման հարցում, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակության հասնելու հարցում, հաստատում է մտադրությունը մեծացնել համատեղ ջանքերը՝ աջակցելու Ուկրաինայի ինտեգրմանը Դաշինքին և ՆԱՏՕ-ի չափանիշների իրականացմանը, և լիովին աջակցում է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդին»,- ասվում է փաստաթղթում։

Բուլղարիան, ըստ հռչակագրի, պարտավորվում է քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերում։

«Միջազգային կազմակերպությունների, դաշնակիցների և գործընկերների հետ Բուլղարիան հաստատում է իր պատրաստակամությունը՝ մասնակցելու Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը»,- ասվում է փաստաթղթում։