Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ Սուդանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Սադիկ Ալին բանակցություններ են վարել Թեհրանի եւ Հարթումի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ, հաղորդում է Tasnim-ը:

Երկու երկրների արտգործնախարարները հանդիպել են Բաքվում Չմիավորման շարժման անդամ երկրների բարձրաստիճան դիվանագետների հանդիպման շրջանակներում։

7 տարվա ընթացքում Իրանի եւ Սուդանի ԱԳՆ-ների առաջին դեմքերի առաջին հանդիպմանը նախարարները մտքեր են փոխանակել եւ քննարկել երկու երկրների միջեւ պատմական հարաբերությունները՝ նախքան Սուդանի հետ կապերի խզումը:

«Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Սուդանի՝ որպես իսլամական աշխարհում կարեւոր եւ Կենտրոնական երկրի նշանակությունը։ Նա հույս է հայտնել, որ նախագահ Աբդել Ֆաթթահի կառավարության օրոք արագ կվերադառնան անվտանգությունն ու կայունությունը։

Հանդիպման ընթացքում Սուդանի ԱԳՆ պաշտոնակատար Ալի Սադիկ Ալին ներկայացրել է երկրում առկա ներքին իրավիճակի եւ համապատասխան տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ակնարկ:

Երկու կողմերն էլ դիտարկել են երկու երկրների միջեւ հարաբերությունների շուտափույթ վերականգնման ճանապարհային քարտեզը»,-ասվում է հայտարարության մեջ։