Հայաստանի տարածքից ադրբեջանցիների կողմից առեւանգված տղաների պատիժն իրականում որոշում են ոչ թե իրավապահներն, այլ Ադրբեջանի ամենաբարձր կարգն ունեցող պաշտոնյանենրը, որպեսզի այն օգտագործեն Հայաստանի հետ միջպետական միջպետական հարաբերույթյուններում։
«Դատավարությունը բեմականացված էր, բոլոր տարրերը նախապես մշակվել էին, մենք այստեղ իրական գործընթաց չունենք։ Փորձը ցույց է տալիս, որ առաջարկված պատժաչափը չի անցնում, լինում է ավելի մեղմ, որ միջազգային հանրությանը ցույց տան, որ դատավորներն անաչառ են, կախում չունեն իշխանությունից։ Նախորդ դեպքերում էլ մենք տեսանք, որ շատ տղաներ մեղադրվեցին ահաբեկչության համար, բայց դատարաններն արդարացրին այդ մեղադրանքով եւ հաստատեցին այլ հանցագործությունների մեղադրանքներով։ Նրանք մի փոքր կմեղեն պատիժը ցուցադրաբար»,- ասաց Սահակյանը։
Սիրանուշ Սահակյանի խոսքով` պետությունը պետք է անընդհատ ներկայացնի այս զինծառայողների շահերը պետական ատյաններում եւ պետք բարձրաձայնի ապօրինի դատավարության մասին, որը հետեւանք է եղել հիմնարար երաշխիքների կոպտագույն խախտումների։
«Նման պայմաններում դատարանները կարող են արձանագրել Կոնվենցիայի վեցերորդ հոդվածի խախտում։ Այդպիսի վճիռները ենթադրելու են ազատազրկված անձնանց ազատ արձակում, նախադեպերը շատ են, բայց միաժամանակ դիվանագիտական աշխատանք է պետք, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները համոզվեն, որ շինծու դատական գործի է, դատապարտեն Ադրբեջանին եւ պահանջեն փոխանակել կամ հայրենադարձել տղաներին։ Այս դատական ակտը չի խոչընդոտելու անձանց հայրենադարձմանը, որովհետեւ մենք ունեցել ենք դեպքեր, երբ միջնորդությունների շնորհիվ անձինք հայրենադարձվել են»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ հայ զինվորականներ Հարություն Հովակիմյանին եւ Կարեն Ղազարյանին ադրբեջանական դիվերսիոն խումբը առեւանգվել է մայիսին։
Սումգայիթի՝ ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Ֆահմին Գումբատովի նախագահությամբ «դատավարությանը» հանդես են եկել փաստաբանները:
Մեղադրյալներին տրվել է վերջին խոսքը, որը ադրբեջանական լրատվամիջոցները չեն մեջբերում: Այնուհետեւ ելույթ է ունեցել դատախազը։ Նա մեղադրյալների համար պահանջել է 12 տարվա ազատազրկում։ Դատավորները հեռացել են հանդիպման ՝ դատավճիռ կայացնելու համար։ Դատավճիռը կընթերցեն վաղը։
Դատական ֆարսն ավարտվում է, այն տեւեց ընդամենը մի քանի նիստ։





























