Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը հինգշաբթի ժամանել է Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այցի ընթացքում նախատեսված են Բեգայի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները, որոնց ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցությունը, մասնավորապես` էներգետիկ ոլորտում։

Հանդիպման ավարտին երկու երկրների նախագահները մամուլի հայտարարություններ կանեն։ 

Բեգայը Ադրբեջան է այցելում Ալիևի հրավերով։