Ամերիկյան բուքմեյքերները ԱՄՆ նախագահի որդուն՝ գործարար Հանթեր Բայդենին են համարում ֆավորիտ նրանց շարքում, ովքեր կարող էին կոկաին տանել Սպիտակ տուն, տեղեկացրել է Fox News հեռուստաալիքը։
Խաղադրույքներ անելու առաջարկ արել են մի քանի բուքմեյքերական գրասենյակներ. BetOnline-ւ եւ Sportsbetting-ը Հանթեր Բայդենին տվել են 1,7 գործակից, ինչը նրան առաջատար է դարձնում ԱՄՆ նախագահի նստավայրում հայտնաբերված թմրանյութի ենթադրյալ տերերի շարքում։
Ինքը՝ Ջո Բայդենը եւ նրա տիկինը՝ Ջիլ Բայդենը, ցուցակի ստորին հորիզոնականներում են՝ 150 եւ 100 գործակիցներով։ Նշվում է նաեւ Անջելինա Ջոլիի անունը՝ 14 գործակցով։
Կոստա Ռիկայի Bovada բուքմեյքերական գրասենյակն առաջին տեղը տվել է «պատահական» տուրիստ կատեգորիային, բայց Հանթեր Բայդենը, միեւնույն է, մնում է առաջատարների շարքում՝ 2 գործակցով։ Բուքմեյքերները կասկածում են նաեւ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցներին եւ Սպիտակ տան հավաքարարներին։





























