Հոկտեմբերի 7-9-ին` ընդամենը 3 օր, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա  7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը:

Միջոցառման պաշտոնական բացումը կկայանա վաղը` հոկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,  Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը (ցուցահանդեսի կազմակերպի)/, ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը (ցուցահանդեսի պլատինե հովանավոր):

Միջոցառման ընթացքում` հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին, տեղի կունենա նաеу Բալթյան երկրների առաջատար IT դիստրբյուտրներից մեկի` «Ակմե Քոմփյութեր Քոմփոնենթսի» (ACC) մամուլի ասուլիսը: Ընկերությունը ներկայացնում է համաշխարհային առաջատար արտադրողների` ASUS, Dell, LG, BenQ, Sony, Philips, D-Link եւ այլն: «ԷյՍիՍին» ձեռք է բերել հայկական «Մաքստրոնիկ» ՓԲԸ, որը կդառնա ընկերության 7-րդ մասնաճյուղը Արեւելյան Եվրոպայում: