Լաչինի միջանցքում Հակարիի կամրջի վրա ադրբեջանցիների կողմից դրոշ տեղադրելու փորձի տեսագրությունը գլխի վայր շրջեց այն թեզը, որ դրոշի տեղադրման փորձին օժադնակել են ռուս խաղաղապահները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նահապետյանի համար ռուսական տելեգրամյան ալիքում հայտնված տեսանյութը անակնկալ չէր, քանի որ նրա համար ակնհայտ էր՝ դեպի օրը հրապարակված տեսանյութը մոնտաժված է, քանի որ մինչեւ 19-րդ վայրկյանը առկա է ռուսական տեխնիկան, հաջորդ վայրկյանից բացակայում է այն, եւ միջակայքում ընկած գործողությունները չեն երեւում։

«Բացակայում էին այն կադրերը, թե ինչպես էր ռուսական կողմը փորձում է խոչընդոտել դրոշի տեղադրմանը։ Դեպքը եղել է այսպես․ ռուսական տեխնիկան մոտեցել է դրոշի տեղակայման վայրին եւ ձողով դրոշը գետը։ Ադրբեջանցիները երկրորդ անգամ են փորձել բարձրացնել դրոշը, ռուսական կողմը զրահամեքենայով մոտենում է, դրոշն իջեցվում է, փոխանցվում ադրբեջանական կողմին։ Երրորդ անգամ են փորձում տեղադրել։ Այդ ժամանակ ադրբեջանցի զինյալների եւ ռուս խաղաղապահների միջեւ սկսվում է վիճաբանություն, կոշտ խոսակցություն է լինում, որը կարող էր վերաճել կրակոցների, դրա համար այդ ժամանակ կանչում են խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին»,- ասաց Նահապետյանը։

Նահապետյանի խոսքով՝ չորրորդ փորձի ժամանակ հայկական կողմը կրակոց է արձակում, ինչը, սակայն, փորձագետը կեղծ եւ ձեւական է համարում։ 

«Փաստացի, ռուս խաղաղապահները խոչընդոտել են ադրբեջանական դրոշի տեղադրմանը, ինչը շրջում է ռուսական կողմին ուղղված մեղարդանքը, որ օժանդակում են ադրբեջանական կողմին։ Եվ ինչո՞ւ էր հայկական կողմը եղելությունն այլ կերպ մատուցում հասարակությանը՝ ռուս խաղաղապահներին վարկաբեկելու համար։ Անցակետի փակումը Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարների համատեղ օպերացիան էր։ Առաջին սադրանքը դրոշի տեղադրումն էր, երկրորդը՝ կրակոցը, որը ոչինչ չէր որոշում։ Դրանից հետո բետոնյա պատնեշներով ամբողջապես փակվեց ճանապարհը Արցախը հարյուրտոկոսանոց շրջակման մեջ պահելու համար»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։