Գերմանական Deutsche Borse բորսայում  2,66 տոկոսով ընկել է ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսերի գինը, ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվան լուրից հետո:

Գերմանական բորսայում Apple արժետոմսերն էժանացել են մինչեւ 275 դոլար 1 հատի համար, մինչդեռ եվրոպական ինդեքսները վստահորեն աճում են, հայտնում է ՎԶԳԼՅԱԴ-ը:

Եվրոպայում Apple-ի դինամիկան կարող է կրկնվել ամերիկյան NASDAQ բորսայում: NASDAQ-ի էլեկտրոնային բիրժայից դուրս Apple կորցրել է 2,2 տոկոս, սակայն այնուհետեւ դուրս են եկել դրական տիրույթ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: