Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ իր կուսակցության «Ազատության ժողովուրդ» անվանումը, որի հանդեպ հավատը մարդիկ արդեն կորցրել են, արժե վերափոխել «Առաջ, աղջիկների հետեւից» (Forza gnocca) անվամբ, հաղորդում է Agence France-Presse.

75-ամյա քաղաքական գործչի խոսքով, դա պետք է, որ դուր գա ընտրողներին:

«Առաջ, աղջիկների հետեւից»-ը համահունչ է իտալական վարչապետի նախկին կուսակցության` «Առաջ, Իտալիա» (Forza Italia) անվան հետ, որը ձեւավորվել է 1993-ին, հաղորդում է Lenta.ru-ն:

Վերջին ժամանակաշրջանում «Ազատության ժողովուրդը», ինչպես նաեւ ինքը Բերլուսկոնին լավագույն ժամանակները չէ, որ ապրում են` քաղաքական մեղադրանքների հետ զուգահեռ, նրան մեղադրում են նաեւ անչափահասների եւ անբարոյականների հետ սեքսուալ բնույթի կապեր ունենալու մեջ: