Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ոստիկանապետ, բրիգադի գեներալ Ալի Աքբար Ջավիդանը հայտարարել է նահանգում թմրանյութի խոշոր չափաբաժնի առգրավման մասին։
Ըստ գեներալի, Բանդար-է-Լենգե, Մինաբ, Քամիր և Հաջիաբադ քաղաքների ոստիկանական ուժերի հետախուզական գործունեության շնորհիվ վերջին 48 ժամվա ընթացքում առգրավվել է ընդհանուր առմամբ 1 430 տոննա արգելված թմրանյութ, որից 1 420 տոննա ափիոն և 10 կգ հաշիշ, տեղեկացնում է Mehr-ը։
Միաժամանակ առգրավվել է թմրանյութը տեղափոխող 8 տրանսպորտային միջոց, ձերբակալվել է 9 մաքսանենգ, նշել է նա։





























