Աշխարհը բավականաչափ մեծ է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի բարգավաճման համար, կիրակի հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ ավարտելով Չինաստան այցը, որը նպատակ ուներ կայունացնել աշխարհի խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների փոխհարաբերությունները, տեղեկացնում է CNN-ը

Յելենը հայտարարել է, որ ինքը «ուղիղ, առարկայական և արդյունավետ» բանակցություններ է ունեցել Չինաստանի տնտեսական ղեկավարության՝ ներառյալ վարչապետ Լի Ցյանի և Կենտրոնական բանկի նորանշանակ ղեկավար Պան Գունշենի հետ։

Յելենի ժամանումը Չինաստան հաշված շաբաթների ընթացքում ԱՄՆ նախարարների կաբինետի երկրորդ ներկայացուցչի այցն էր, քանի որ Վաշինգտոնը ձգտում է  մի քանի ամիս տևած սուր լարվածությունից հետո Պեկինի հետ փոխհարաբերությունները նորմալ հունի վերադարձնել։

Վերջին ամիսներին, ձգտելով բարձր մակարդակով վերսկսել դիվանագիտական հարաբերությունները, ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր մտցրել չինական ընկերությունների դեմ, հաջողությամբ դրդել  դաշնակիցներ Ճապոնիային և Նիդեռլանդներին սահմանափակել Չինաստանին առաջատար կիսահաղորդիչների վաճառքը և զարգացած տնտեսությամբ այլ երկրների միավորել Պեկինին «տնտեսական հարկադրման» հակազման համար։

Սակայն Յելենը կրկնել է, որ Միացյալ Նահանգները չեն ձգտում բաժանվել Չինաստանից, ինչը, ըստ նրա, «աղետալի կլինի երկու երկրների համար, անկայունություն կբերի ամբողջ աշխարհին» և «գործնականում անիրականանալի կլինի»։