Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը հիշեցրել է պատերազմի 500 օրվա ընթացքում ուկրաինական զորքերի ձեռքբերումների, այդ թվում նաև Ղրիմի կամրջին կատարված հարվածների մասին, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ հղում անելով Մալյարի տելեգրամյան ալիքին։

«273 օր է անցել Ղրիմի կամրջին կատարված առաջին հարվածից, որը նպատակ ուներ կոտրել ռուսաստանցիների լոգիստիկան»,- նշվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալի հաղորդման մեջ։

Աննա Մալյարի թվարկած կետերից են․ «380 օր առաջ դաշնակիցներից ստացանք առաջին Himars-ները», «451-րդ օրն է, ինչ  խորտակեցինք «Մոսկվա» հածանավը», «373-րդ օրն է, ինչ ազատագրեցինք Զմեինի կղզին», «80 օր է, ինչ գործընկերներից ՀՕՊ հզոր միջոցներ՝ Patriot համակարգ ենք ստացել» և այլն։