ՌԴ Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևն իր տելեգրամյան ալիքում հայտնել է Կամենսկի և Դոնեցկի միջև խոցված ուկրաինական հրթիռի մասին։
«Այսօր 12։00-ին մոտ օպերատիվ աշխատել է մեր ՀՕՊ համակարգը։ Կամենսկի և Դոնեցկի միջև շրջանում ուկրաինական հրթիռ է խոցվել։ Զոհեր չկան։ Բեկորներից մասնակի վնասվել են մի քանի շինությունների տանիքներ։ Վնասը ճշտվում է»,- նշել է Գոլուբևը։




























