Թուրքիայի խորհրդարանի կողմից Հյուսիսային Իրաքում անդրսահմանային ռազմական օպերացիաներ անցկացնելու ժամկետը երկարաձգելու որոշման ընդունումից հետո, Իրաքի արտգործնախարար Հոշիյարա Զիբարին այց կկատարի Թուրքիա: Այդ մասին հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Haberturk-ը:
Այցի ընթացքում Զիբարին կքննարկի քուրդ անջատողականների խնդիրը եւ այլ տարածաշրջանային հարցեր:
Վերջին շրջանում Թուրքիան ակտիվ պայքար է ծավալում ահաբեկչության դեմ: Թուրքական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում քուրդ զինյալների վրա Իրաքի հյուսիսային շրջաններում: ՔԲԿ-ի դիրքերի վրա օդային հարվածները վերսկսվեցին օգոստոսի 17-ին ձեռնարկված հարձակումներից հետո, որոնք տեղի էին ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքում, եւ որնց հետեւանքով սպանվել էր ինը թուրք զինվոր:
Օգոստոս-սեպտեմբերի ամիսներին թուրքական ռազմաօդային ուժերը տասնյակ թռիչքներ են կատարել Հյուսիսային Իրաքում: Այդ գործողությունների արդյունքում չեզոքացվել են ավելի քան 300 ապստամբներ:




























