Առաջին անգամ հաջողվել է բնության մեջ լուսանկարել երրորդ եւ չորրորդ կարգի ծիածանները: Միանգամից մի քանի հոդվածներ են հայտնվել Applied Optics ամսագրում, որտեղից հատվածներ է ներկայացնում New Scientist-ը:
2010-ին ամերիկացի Ռայմոնդ Լին առաջարկել է այն պայմանների մաթեմատիկական նկարագրությունը, որոնց առկայության դեպքում, նրա կարծիքով, կարելի է հետեւել չորրորդ կարգի ծիածանին: Դրանից հետո գերմանացի տիեզերագետ Էլմար Շմիդտն իր վրա վերցրեց մի շարք համակիրներ գտնելու գործը, որոնց հետ միասին սկսեց ընկնել բարձր կարգի ծիածանների հետեւից:
Վերջապես 2011-ի մայիսին գերմանացի Մայքլ Գրոսմանին հաջողվել է լուսանկարել երրորդ կարգի ծիածան, իսկ որոշ ժամանակ անց Մայքլ Թաուսները լուսանկարեց չորրորդ կարգի ծիածան: Դիտարկումների արդյունքում Թաուսները, Գրոսմանը եւ Լին հրապարակեցին մեկական հոդված:
Առաջին եւ երկրորդ կարգի ծիածանները ներկայացվում էին կլոր կամարների տեսքով:
Երրորդը եւ չորրորդը տեղակայված էին Արեւի հիմնական կամարների հակառակ ուղղությամբ եւ շատ ավելի մոտ են լուսատուին, հաղորդում է Lenta.ru-ն:




























