ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Պատվիրակության կազմում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը, ով նաև Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարն է, Սարգիս Խանդանյանը, Արուսյակ Մանավազյանը, Ծովինար Խաչատրյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:





























