Այսօր այցելել եմ Կոտայքի մարզ. Հրազդան քաղաքում ծանոթացա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեթյանն ու մատուցվող ծառայություններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ նշել է. «Հաջորդիվ ծանոթացա Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 771 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից, իսկ շինաշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին:
Հրազդանում ընթացքի մեջ են նաեւ թիվ 2 դպրոցի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2024 թվականի օգոստոսին: Ավելի քան 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման համար հատկացվել է 1,7 մլրդ դրամ»:











