Այն, որ Հայաստանը առանց որեւէ բանի Ադրբեջանին է տվել ազատագրված տարածքների ականազերծման քարտեզները, դրանով Նիկոլ Փաշինյանը ծնողներին ասում է՝ էլ երբեք ինձնից երեխա չուզեք, որովհետեւ ձեր երեխեքին բերելու միակ շանսը քարտեզներն էին, էլ չեն գալու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Ես այդ քարտեզները մեծահոգաբար տվեցի, բայց Ադրբեջանը խաբեց, մեր գերիներին չտվեց: Մյուս կողմից, ո՞վ է ասել, որ գերիներին բերելու համար դու պետք է քարտեզ տայիր: Ես չեմ հավատում, որ ինքը (Նիկոլ Փաշինյանը-խմբ) քարտեզները տվել է զինվոր բերելու համար, ավելի հակված եմ հավատալ նրան, որ ինքը այդ քարտեզները վաճառել է, որովհետեւ ինքն իր ներքին բնույթով չարչի է: Իսկ ո՞վ է որոշել, ԱԽ-ն է որոշե՞լ, որ քարտեզների դիմաց գերի պետք է բերել: Այդ քարտեզները, եթե վաղը պատերազմ լինի, հազարավոր կյանքեր է խլելու: Փողով քարտեզները տվել ես, իսկ այդ քարտեզները վաղը կարող են մեզ վրա տասնյակ հազարավոր կյանքեր արժենալ»,-ընդգծեց փորձագետը: