Թուրքիան «Ազով»-ի զինյալներին Ուկրաինային տալով ապտակ հասցրեց Ռուսաստանին. Բայց այդ, Թուրքիան համաձայնել է ՌԴ-ից գնած C-400-ները գաղտնի կերպով փոխանցել ԱՄՆ-ին, որ ուսումնասիրեն այդ զենքը, որի իրավունքը չունի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Այսինքն Թուրքիան հիմա այն կարմիր գծերը, որոնք գծված են իր եւ Ռուսաստանի հարաբերություններում, անցնում է: Ի՞նչ եք կարծում, դա Թուրքիայի համար նպաստավո՞ր վիճակ է ստեղծում: Եթե Թուրքիան փորձի հավասարակշռություն խախտել, բնականաբար, դա ի վնաս Ռուսաստանի է լինելու, դա նշանակում է, որ տարածաշրջանը պայթելու է: Այս պայմաններում որոնք կարող են լինել Ռուսաստանի հակաքայլերը: Հայաստանը շատ արագ պետք է ունենա ատոմային մարտագլխիկներով տակտիկական զենք, որը միակ զսպիչն է, որ Թուրքիան այս տարածաշրջանը չպայթեցնի: Իսկ ի՞նչ եք կարծում, այս իշխանությունների օրոք այդ զենքը Հայաստան կմտնի՞, իհարկե ոչ: Այստեղից հետեւություն, այս իշխանությունները ժամ առաջ պետք է գնան ջհանդամի ծոցը: Կգան նորմալ մարդիկ, երբ Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ի հետ կնքած պայմանագրերը կբերեն մի վիճակի, որտեղ Հայաստանը 5 րոպե պակաս կարող է դառնալ ատոմային տերություն»,-ընդգծեց ռազմական փորձագետը:





























