21-րդ դարի կեսերին շոկոլադը կարող է վերածվել հազվագյուտ եւ թանկարժեք ապրանքի, ինչպես սեւ խավիարը կամ տրյուֆելը: Նման եզրակացության կարելի է հանգել այս շաբաթ ներկայացված զեկույցի հիման վրա, որը արվել է Բիլլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական ֆոնդի պատվերով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փորձագետների կանխատեսումների համաձայն, 2050-ի կլիմայական փոփոխությունների հետեւանքով Գանայում եւ Կոտ դը Իվուարում, որոնք արտադրում են աշխարհի կակաոյի կեսը, չեն մնա հողեր` կակաո-բոբների մշակման համար:
Հետազոտությունները ցույց են տվել, որ կակաոյի աճի համար լավագույն վայրերը կլինեն բարձր լեռնային շրջանները, որտեղ ավելի ցուրտ է: Խնդիրն էլ այն է, որ Արեւմտյան Աֆրիկայի մեծ մասը հարթավայրային է:




























