Կյանքից հեռացած ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի փոխարեն ԱԺ այսօրվա՝ հուլիսի 11-ի արտահերթ նիստում մանդատ ստացավ Անուշ Քլոյանը։

ԱԺ փոխխոսնակ ներկայացրեց ԿԸՀ համապատասխան արձանագրությունը, ըստ որի մանդատը բաժին է հասնում Անուշ Քլոյանին: Վերջինս ԱԺ կակոնակարգի համաձայն ԱԺ ամբիոնի մոտից երդվեց:

Անուշ Քլոյանը Մարտի 1-ին անկարգությունների ժամանակ զոհված  Գոռ Քլոյանի քույրն է,  «Մարտի 1»-ի գործով տուժած ճանաչված, ՔՊ-ական դարձած Սարգիս Քլոյանի դուստրն է: Երևանի ավագանու 2018թ.-ի ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել էր ավագանու անդամ։

Անուշ Քլոյանը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվանից հետո պատգամավորի մանդատ էր ստացել, քանի որ ՔՊ-ի ընտրական ցուցակում նա հերթական համարն էր։ ԿԸՀ-ն Քլոյանի վերաբերյալ  որոշում էր կայացրել հունիսի 27-ին: