Իրանցի ուսանողուհիներին չեն թողել համալսարաններ մտնել առանց հիջաբի, տեղեկացրել է The Guardian թերթը։
Նշվել է, որ Իրանում առնվազն 60 ուսանողուհու հեռացրել են դասերից։ Ուսումնական հաստատությունների ղեկավարները սպառնացել են հեռացնել աղջիկներին ոչ պատշաճ արտաքինի պատճառով, ինչպես նաեւ նրանց զրոներ են նշանակել։
Անվտանգության ծառայությունների աշխատակիցներն ուժով ուսանողուհիներին դուրս են բերել լսարաններից եւ ծեծել։ Տուժած աղջիկների խոսքով՝ ուժայինները կապված են իսլամական կառավարության հետ։
«Մեզ զանգվածաբար վտարում են ուսանողական ճամբարից, քանի որ հրաժարվում ենք հիջաբ կրել, եւ վերջին մի քանի օրերին մեզ դաժանաբար հետապնդել են այն պատճառով, որ մենք խաղաղ նստացույց ենք արել»,- ասել է ուսանողուհիներից մեկը։





























