Ռուսաստանի Տվեր քաղաքում երթուղային տաքսին բախվել է բեռնատարին։ Երթուղայինի վարորդը՝ ազգությամբ հայ Գագիկ Հովհաննիսյանը «Կոմսոմոլկա»-ի թղթակցին խոստովանել է, որ մեքենան վարելիս, ընթացքում հաշվել է ուղեւորներից ստացած գումարները։
«Այո ստացած գումարն էի հաշվում, բայց դե արագությունն էլ ցածր էր՝ 40 կմ/ժամ։ 7 տարի է երթուղային եմ վարում, եւ առաջին անգամ այսպես ստացվեց»,- ասել է վարորդը։
Երթուղայինի ուղեւորները սակայն պնդել են, որ արագությունը ավելին է եղել, քան վարորդն է ասում։ Երթուղային տաքսիում եղել է 10 ուղեւոր, չորս տղամարդ եւ երեքը կին, ստացել են վնասվածքներ։
Նշենք, որ երթուղայինի վարորդը բախվել է ճանապարհի երթեւեկելի հատվածում կայանման համար չնախատեսված վայրում կայանած բեռնատարին։











