ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հակամարտության ավարտից առաջ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելը սպառնում է ուղիղ բախմամբ Ռուսաստանի Դաշնության հետ, տեղեկացրել է СNN-ը։
Բայդենի կարծիքով՝ դաշինքը համակարծիք է այն հարցում, թե արժե արդյոք հիմա Ուկրաինան ընդգրկել ՆԱՏՕ-ում, հակամարտության պահին։
Նա նշել է, որ եթե նման բան արվեր, ապա դաշինքը հավատարիմ է ՆԱՏՕ տարածքի յուրաքանչյուր սանտիմետրի պաշտպանությանը, ինչը պարտավորություն է՝ անկախ ամեն ինչից։
«Եթե պատերազմ է, ապա մենք բոլորս դրան մասնակցում ենք։ Մենք պատերազմի վիճակում կհայտնվեինք Ռուսաստանի հետ, եթե իրադրությունն այդպիսին լիներ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Մինչ այդ Սպիտակ տանը հայտարարել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ Ուկրաինայում լրացուցիչ բարեփոխումներ իրականացվեն ՆԱՏՕ-ին անդամակցությունից առաջ։




























