Նախիջեւանում ադրբեջանցի զինվոր է ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդում է  APA-ն` վկայակոչելով Կենգերլիի շրջանի դատախազությունից ստացած տեղեկությունները: Դեպքը տեղի է ունեցել Գըվրագ ավանում: Ավանի բնակիչ, 22-ամյա Մեդեթ Մուրադօղլու Վալիեւը ընտանեկան վեճի ընթացքում բորբոքվելուց հետո, կախել է ինքն իրեն տան նկուղում: Նրա մարմինը ավելի ուշ հայտնաբերել են ընտանիքի անդամները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

APA-ն հայտնում է, որ ինքնասպանություն գործած Վալիեւը Նախիջեւանի ինքնավար հանրապետության թիվ  N զորամասի պայմանագրային զինծառայող է: