«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը պարապմունքներ կանցկացնի Բելառուսի զինված ուժերի հետ։ Այս մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

««Վագներ» ՄՌԸ-ի ներկայացուցիչների ժամանումից եւ պարապմունքների անցկացման եւ փորձի փոխադարձ փոխանակման համար զորավարժարաններում նրանց կենտրոնացումից հետո նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել Բելառուսի Հանրապետության զինված ուժերի կողմից մարտական գործողություններ վարելու մեթոդներին»,-ասվում է հաղորդագրության մեջ: