Արցախ, Արցախ ասելով միլիարդներ են թալանել, սխալ քաղաքականություն վարել, սխալ կառավարել, դրա գնահատականն ո՞վ է տալու։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման հարցադրում արեց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն՝ անդրադառնալով  նախկին իշխանությունների ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ իրենք Արցախը պահել են։

«Երբ ասում էին՝ Արցախը մերն է  և այդ «Արցախը մերն է» ասողի ժամանակ մեկի վարորդը 15-20 մլն դոլարի տեր է դառնում։ Բա այդ վարորդի ղեկավարը, որ արցախցի էր, ինքը տեղյա՞կ էր, որ այդ 20 միլիոնը բանակից է գնում, զինվորներից է գնում, կրթությունից և առողջապահությունից է գնում։ Բա Արցա՞խը», -ասաց նա:

Նշենք, որ իր խոսքում Խաչատուր Սուքիասյանը չի կոնկրետացնում, թե ում մասին է խոսքը։