Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Գարի Կասպարովին աշխատանք է առաջարկել: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան»,  Վրաստանի նախագահը, ծագումով հայ աշխարհահռչակ շախմատիստին, ով Ռուսաստանում թունդ ընդդիմադիր է, առաջարկել է ստանձնել Վրաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի ուսուցման ծրագրի իրականացումը:

Հիշեցնենք, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է դարձել, որտեղ շախմատը, որպես առանձին առարկա, ընդգրկված է ուսումնական ծրագրում: 2011-2012թթ. ուսումնական տարվանից Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում  երկրորդից չորրորդ դասարաններում աշակերտները շախմատը կուսումնասիրեն որպես առանձին առարկա: Տվյալ որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության կողմից 2011թ. ապրիլին: